|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի նորանշանակ տեղակալ Դմիտրի Մեդվեդևը ամսական կստանա 618 713 ռուբլի աշխատավարձ: Հրամանը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային կայքում. ըստ yerkir.am-ի՝ հաղորդում է rosbalt.ru կայքը:
Փաստաթուղթն ուժի մեջ է մտել հունվարի 16-ից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային խորհրդին ուղղված ուղերձի հրապարակումից հետո ՌԴ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տվեց: Նոր վարչապետ նշանակվեց Դաշնային հարկային ծառայության ղեոկավար Միխայիլ Միշուստինը: Իսկ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևին տրվեց ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը:
2018-ին Մեդվեդևը, ըստ հայտարարագրի, վարչապետի պաշտոնում վաստակել էր 9,9 մլն ռուբլի: Որպես գույք՝ հայտարարագրել էր 367.8 քառ. մ մակերեսով բնակարան, «ԳԱԶ 20» և «ԳԱԶ 21» մակնիշի ավտոմեքենաներ, 49 տարով վարձակալված հողամաս՝ 4700 քառ. մ տարածքով: