|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հարգելի գործընկերներ, կհիշեք Սահմանադրական դատարան էինք դիմել Բարձրագույն դատական խորհրդի իրավաբան գիտնականների տարիքային ցենզի սահմանադրականության հարցով: Խնդիրը ուղղակի վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման անհնարինությանը: Սահմանադրական դատարանը սկսելով գործի քննությունը (սահմանադրականության խնդիրը ակնհայտ է) զարմանալիորեն որոշեց այն հետաձգել մինչև 2022 թվականի ապրիլի 19-ը: Որպես հիմնավորում նշվել է «լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն»: Մեկ այլ դեպքում ԱԺ նախագահի ընտրությունների մասով հետաձգվել էր, քանի որ պատասխանողը պետք է բանավոր նիստին պատրաստվեր:
Ամփոփելով` ապրիլ ամսին ՍԴ-ում երկու գործ, երկու պաշտոնյաների պաշտոնավարման սահմանադրականության բացակայության մասին:
Հ.Գ. Չափազանց բարդ է այս իրավական ամենաթողության նոր օպերացիայի ու դատական իշխանության նկատմամբ տեռորի պայմաններում, լինել ինքնամեկուսացած
Արամ Վարդևանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր