Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր հետաձգեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի քննությունը` հիմք ընդունելով ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի երկու շաբաթ ժամանակ տրամադրելու առաջարկությունը: Վերջինս հայտնեց, որ միջազգային փաստաթղթերի ուսումնասիրությունների կարիք կա: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նիստը հետաձգեց և նշանակեց հուլիսի 16-ին` նշելով, որ լրացուցիչ ուսումնասիրությունը բարդություն չի առաջացնի:
ՍԴ-ն քննում է ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի եւ 26-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:
Րաֆֆի Հովհաննիսյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանը ճիշտ է համարում նիստի հետաձգումը: Ըստ նրա` հարցին օբյեկտիվ լուծում տալու համար պետք է փորձաքննություն նշանակվի:
Հիշեցնենք, որ ՀՀ ԸՕ 18-րդ հոդվածի 5-րդ մասը վերաբերում է թեկնածուների եւ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների/դաշինքների կողմից ընտրական շտաբների ձեւավորմանը եւ դրանց վրա ցուցանակների տեղադրմանը: Իսկ ՀՀ ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների/դաշինքների զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր եւ այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ' տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման կարգին: