|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Չինաստան կմեկնեն տեխնոլոգիական ոլորտի մի շարք առաջատար ղեկավարներ։
Ինչպես գրում է BBC-ն, նախագահին պաշտոնական այցի շրջանակում կմիանան Apple-ի ղեկավար Թիմ Քուքը, Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը, BlackRock-ի գլխավոր Լարի Ֆինկը, նաև Meta-ի, Visa-ի, JP Morgan-ի, Boeing-ի, Cargill-ի և այլ ընկերությունների ղեկավարներ։
Ընդհանուր առմամբ, Թրամփի հետ Չինաստան կմեկնի ամերիկյան բիզնեսի 17 ներկայացուցիչ։
Հիշեցնենք՝ Թրամփը Չինաստան կայցելի մայիսի 13-15-ը։
Սա կդառնա ԱՄՆ գործող նախագահի առաջին ուղևորությունը Չինաստան 2017 թվականից ի վեր։