Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«SpaceX»-ի և «Tesla Motors»-ի հիմնադիր Իլոն Մասկը ստեղծել է նոր Neuralink ընկերությունը, որը կզբաղվի այնպիսի տեխնոլոգիաների մշակմամբ, որոնք թույլ կտան «կարդալ» տվյալները մարդու ուղեղից և գրանցել դրանք թվային կրիչների վրա:
Ընկերությունը մշակում է «նեյրոնային ժանյակների» տեխնոլոգիա, որը ենթադրում է էլեկտրոդների իմպլանտացիա ուղեղի մեջ: Այդպիսով, մարդիկ կկարողանան բեռնել իրենց մտքերը համակարգչի մեջ և ներբեռնել սեփական մտքերը համակարգչից, գրում է «Lenta.ru»-ն` «The Wall Street Journal»-ի վրա հղումով:
Neuralink ընկերության հիմնադիրները նաև հուսով են, որ հեռանկարում այդ մեթոդը թույլ կտա բուժել որոշ հիվանդություններ, այդ թվում էպիլեպսիան և կաթվածը:
Neuralink ընկերությունը, որը գրանցվել է 2016-ի հունիսին, սկսել է աշխատակիցներ ընդունել: Ընկերության համահիմնադիրն է ամերիկացի ձեռնարկատեր Մաքս Խոդակը: Ըստ նրա, այժմ նախագիծը սկզբնական փուլում է:
Մասկը թունել է փորում իր գրասենյակից մինչև Լոս Անջելեսի օդանավակայան: Նա խոստովանել է, որ սկսել է այդ գործընթացը, քանի որ նրան շատ են նյարդայնացնում արագ երթևեկությունն ու խցանումները քաղաքում:
Մասկի SpaceX ընկերությունը տիեզերանավեր է արտադրում, իսկ Tesla Motors-ը՝ էլեկտրամոբիլներ: