|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական այցով Չինաստան կայցելի մայիսի 13-15-ը։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։
Լրատվամիջոցը նշում է, որ այցի մասին մայիսի 11-ին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակը։
Ավելի վաղ ամերիկյան կողմը հաղորդել էր, որ Թրամփի այցը Չինաստան պլանավորված է մայիսի 14-15-ը։
Սա կդառնա ԱՄՆ գործող նախագահի առաջին ուղևորությունը Չինաստան 2017 թվականից ի վեր։
Թրամփի այցը Չինաստան պետք է տեղի ունենար մարտի 31-ից ապրիլի 2-ը, սակայն նրա ուղևորությունը հետաձգվել էր Իրանի դեմ հակամարտության պատճառով։