կարևոր
760 դիտում, 6 ժամ առաջ - 2025-07-15 16:03
Հասարակություն

Հայ երիտասարդը չի համակերպվի պարտությունների հետ, այս բանակումները մեր գաղափարների դարբնոցն են․ Իշխան Սաղաթելյան

«Կարևոր և խորհրդանշական է, որ մեր պետության ու ժողովրդի այս ծանր օրերին աշխարհի 17 երկրի շուրջ 400 երիտասարդ իրենց հավաքն են կազմակերպում մայր հայրենիքում»,-Երևանում, Նեմեսիսի հուշարձանի հարևանությամբ ՀՅԴ երիտասարդական և  ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի պաշտոնական բացման արարողության ընթացքում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Սա պատասխան է  բոլոր նրանց, ովքեր անցնող տարիների ընթացքում ամեն ինչ արել են Հայաստան-Սփյուռք կապը խաթարելու համար՝ արգելելով նաև մեր սփյուռքահայ երիտասարդների մուտքը Հայաստան։

Սա պատասխան է  բոլոր նրանց, ում թվում է, որ Դաշնակցական երիտասարդներին ապօրինի կալանավորելով կարող են զերծ պահել հայ ժողովրդի հավաքական իրավունքների համար պայքարելուց։

Սա պատասխան է  նրանց, ում թվում է՝ մեզ հալածելով կարող են ետ պահել մեզ մեր պայքարից՝ չհասկանալով, որ ամեն հարվածից հետո մենք ավելի ենք ուժեղանում, ամրանում, ազգային նպատակներին հասնելու համար ավելի հետևողականորեն ենք պայքարելու։

Սա պատասխան է բոլոր նրանց, ում թվում է,  թե  հայ երիտասարդը համակերպված է  այս պարտությունների հետ, իսկ հայկական սփյուռքն անտարբեր հայրենիքի նկատմամբ»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։