Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դատավարությունն իրականացվում է կողմնակալ վերաբերմունքով»,- այս մասին օգոստոսի 9-ին՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջեւան քաղաքի նստավայրում տեղի ունեցած դատական նիստի ավարտին ներկայացրած ծավալուն խոսքում ասաց ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը։ Նրա խոսքով, իրավաբան չլինելով էլ ողջ դատական նիստի ընթացքում հասկացել է, որ նիստն ընթանում է բազմաթիվ խախտումներով։ «Ես ոչ մի հանցանք չեմ կատարել եւ արդեն մեկ տարի է գտնվում եմ անօրինական կալանքի տակ»,- շեշտեց Մանուկյանն ու կետ առ կետ նշեց, թե ինչպես էին իշխանությունները տևական ժամանակ ջանք գործադրում իրեն կալանավերելու համար։
Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։ Հայտնենք նաեւ, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբան Սերգեյ Ոսկանյանը բազմիցս հայտնել է, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Ս.Մանուկյանի մեղավորության մասին։