Միասին կարող ենք
կարևոր
373 դիտում, 56 րոպե առաջ - 2026-05-06 13:31
Հասարակություն

Երևի վստահ եք, որ ՍԴ-ն ձեր ուզած որոշումն է կայացնելու, դրա համար չսպասեցիք․ Մինասյանը՝ նախագիծը հեղինակած իշխող ուժին

Մի շարք հոդվածներ, որոնք փոփոխվում են այս նախագծով, ներկայումս գտնվում է սահմանադրական դատարանում, մեր կողմից սահմանադրական վիճարկման տիրույթում: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Միանասյանը։

«Ակնհայտ է, որ իրավահպատակ վարքագիծ դրսևորելու պարագայում թե՛ նախաձեռնության հեղինակները, թե՛ իշխող մեծամասնությունը պետք է ակնկալեր կամ սպասեր գոնե սահմանադրական դատարանի որոշմանը, բայց դուք դա չեք անում, հավանաբար վստահում եք, որ սահմանադրական դատարանը ձեր ուզած որոշումն է կայացնելու։ Կարող եք այդպիսի ակնկալիք ունենալ, հաշվի առնելով նաև այն, որ սահմանադրական դատարանը ըստ էության ուզուրպացրել եք արդեն, և ելնելով հենց այս հանգամանքից՝ ևս մեկ անգամ ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու այս հարցի քվեարկությանը իբրև խմբակցություն և ուզում եմ տեղեկացնել ձեզ և հանրությանը, որ մի շարք դրույթներով, դրույթների սահմանադրականությանը վիճարկման հարցով դիմումը գտնվում է սահմանադրական դատարանում, ընդունվել է վարույթ և նշանակված է դատաքննության օր»,- նշեց նա։