կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-16 22:12
Հասարակություն

Իրանի հետ անհրաժեշտ է աշխատել օր ու գիշեր, ինչպես դա հմտորեն անում են Բաքուն ու Անկարան. Վահե Դավթյան

Իրանի հետ անհրաժեշտ է աշխատել օր ու գիշեր, ինչպես դա հմտորեն անում են Բաքուն ու Անկարան. Վահե Դավթյան

Հատկանշական է, որ Բաքվի կողմից նախաձեռնված ռազմական ավանտյուրան տեղի է ունենում թուրք-իրանական բանակցություններից ընդամենը 1 օր անց: Այս մասին տելեգրամի իր էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ  Վահե Դավթյանը:

«Ընդամենը երեկ կողմերը հայտարարեցին երկարաժամկետ ու բազմավեկտոր համագործակցության ճանապարհային քարտեզի մշակման մասին, որում առանցքային տեղ է զբաղեցնելու ռազմաքաղաքական երկխոսությունը՝ հատկապես Աֆղանստանում ու Հարավային Կովկասում: Երեկ էլ հայտարարվեց առաջիկայում Էրդողանի՝ Թեհրան կատարվելիք այցի մասին:

Սա ոչ այլ ինչ է, քան հայ-իրանական հարաբերությունների նպատակային սնանկացման, հայաստանյան թրքահպատակ իշխանությունների կողմից դրանց ոտնահարման ուղիղ արգասիքը:

Իրանական գործոնը եղել է, կա ու մնալու է առանցքայիններից մեկը տարածաշրջանային զարգացումներում, ուստի, Իրանի հետ անհրաժեշտ է աշխատել օր ու գիշեր, ինչպես դա հմտորեն անում են Բաքուն ու Անկարան»: