|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է հաշվեհամար բացել Россия բանկում, որի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներ են կիրառվել: Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի այսօրվա նիստում, երբ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների վերաբերյալ զեկույցը:
«Ես երկուշաբթի անպայման անձնական հաշվեհամար եմ բացելու այդ բանկում»,- ասել է Պուտինը:
Նա նաև հումորով է վերաբերվել ՌԴ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն, ընդ որում` այդ մարդկանց մի մասը, մասնավորապես` Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, մասնակցել է խորհրդակցությանը: «Նրանցից պետք է հեռու մնալ, նրանք վարկաբեկում են մեզ»- ժպտալով ասել է Պուտինը: