|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Ինչպես և ենթադրվում էր, Իրանի՝ ամերիկյան ծովային շրջափակումն այդքան էլ արդյունավետ չէ։
Չնայած ԱՄՆ-ի կողմից պաշտոնական հայտարարությանը, որ 6 նավ չի կարողացել հաղթահարել շրջափակումը, ըստ «BBC»-ի փաստերի ստուգման արդյունքների՝ տարբեր երկրների դրոշներով նավարկող և իրանական նավահանգիստների հետ կապ ունեցող 4 նավ, որոնք նաև ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են, անցել են Հորմուզի նեղուցով։
«Ալ-Ջազիրայի» տվյալներով՝ Չինաստանին պատկանող և ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող մեկ նավ նույնպես անցել է նեղուցով։
Այս ամենին զուգահեռ, ակտիվացել են Պակիստանի միջնորդությամբ Իրան - ԱՄՆ բանակցությունների նոր փուլի հնարավորության մասին տարբեր հայտարարությունները, բայց որևէ հստակ պայմանավորվածություն այս պահին չկա»։