|
Փոխարժեքներ
12 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.73 |
| EUR | ⚊ | € 440.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.8644 |
| GBP | ⚊ | £ 504.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.4 |
Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրանա-ամերիկյան բանակցությունները։
Ռուսաստանի առաջնորդը ընդգծել է Մերձավոր Արևելքում հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամությունը։
Այս շաբաթավերջին Պակիստանում կայացած բանակցություններից հետո Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ կողմերը տարաձայնություններ են ունեցել մի քանի հիմնական հարցերի շուրջ։ Նա ասել է, որ զրույցը ընթացել է անվստահության մթնոլորտում, և այս անգամ ոչ ոք համաձայնության չի սպասում։
Ամերիկյան պատվիրակության ղեկավար, փոխնախագահ Վենսը հաստատել է, որ Վաշինգտոնը և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ։