|
Փոխարժեքներ
02 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.78 |
| EUR | ⚊ | € 434.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.9378 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 137.88 |
Financial Times-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Իսլամաբադում ընթացող ավելի քան հինգժամյա խորհրդակցությունները Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության շուրջ մտել են փակուղի:
Նավագնացության վերականգնման հարցը մնում է բանակցությունների հիմնական խոչընդոտը, քանի որ Իրանը կտրականապես մերժում է համատեղ վերահսկողության տարբերակները:
Թեհրանը պնդում է ջրային ուղու նկատմամբ սեփական միանձնյա վերահսկողության պահպանման և անցնող նավերից վճարներ գանձելու իր իրավունքի վրա: Շաբաթ երեկոյան տեղի ունեցած աշխատանքային ընթրիքն ու տեխնիկական քննարկումները ևս չեն նպաստել կողմերի դիրքորոշումների մերձեցմանը:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լքել է Իսլամաբադը, Իրանի հետ բանակցություններն ավարտվելուց հետո՝ ասելով, որ ներկայացրել է «վերջնական և լավագույն առաջարկը»։
«Իրանը նախընտրել է մերժել մեր առաջարկները։ Մենք վերադառնում ենք Վաշինգտոն առանց համաձայնության և, կարծում եմ, դա վատ է հենց Իրանի համար»,-նշել է նա։