|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ռազմական գործողությունների վերսկսումն Իրանում և ամբողջ տարածաշրջանում կործանարար հետևանքներ կունենա միլիոնավոր քաղաքացիական անձանց համար։ Այս մասին հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչը Թեհրան կատարած այցի ժամանակ։
«Վեց շաբաթ տևած մարտական գործողություններն Իրանը և ամբողջ Մերձավոր Արևելքը ներքաշել են պատերազմի մեջ, որը կործանարար է եղել քաղաքացիական բնակչության և այն ենթակառուցվածքների համար, որոնցից կախված է նրանց գոյատևումը: Ցանկացած վերադարձ այս ինտենսիվության և մասշտաբի հակամարտության աղետալի կլինի միլիոնավոր մարդկանց համար», - ասել է Սպոլյարիչը։