|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Չինաստանը վարկեր կտրամադրի եվրոպական այն երկրներին, որոնք դժվարություններ ունեն իրենց պարտքերի մարման գործում: Այդ մասին երեկ հայտարարել է եռօրյա այցով Մեծ Բրիտանիա ժամանած ՉԺՀ վարչապետ Վեն Ցզյաբաոն. տեղեկացնում է Reuters-ը:
Նա իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել օգնել Եվրամիությանը եւ նրա արժույթին:
«Պարտքային ճգնաժամը Եվրոպայում ընդլայնվում է: Այդ ճգնաժամերի ժամանակ վստահությունն ավելի կարեւոր է, քան դրամն ու ոսկին: Ես լիովին վստահում եմ Եվրոպայի տնտեսական զարգացմանը»,- ասել է Չինաստանի վարչապետը: