|
Փոխարժեքներ
27 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.74 |
| EUR | ⚊ | € 428.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.1189 |
| GBP | ⚊ | £ 495.86 |
| GEL | ⚊ | ₾ 137.74 |
Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումն այսօր նոր հարձակումներ է իրականացրել՝ Լիբանանի հարավում իսրայելական ուժերի ուղղությամբ արձակելով անօդաչու թռչող սարք, իսկ Իսրայելի հյուսիսում ՝ արկեր: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։
Այսօր ավելի վաղ Իսրայելի հյուսիսում բազմիցս գործարկվել են օդային տագնապի ազդանշաններ։
«Հնչած ազդանշաններից հետո Իսրայելի հյուսիսային մի քանի շրջաններում երկու արկ է հայտնաբերվել, որոնք արձակվել են Լիբանանից: Մեկ արկ չեզոքացվել է, իսկ մյուսն ընկել է բաց տեղանքում», - հայտնել են բանակի մամուլի ծառայությունից։
ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ դրանից քիչ առաջ Մետուլայի շրջանում ակտիվացել է օդային տագնապի ազդանշանը՝ կապված «Հզբոլլահի» անօդաչու թռչող սարքի հայտնաբերման հետ: