|
Փոխարժեքներ
08 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Ապրիլի 29-ին՝ ժամը 10։39-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Փամբակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ գազ տեղափոխող կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Փամբակ գյուղի սկզբնամասում «Iveco» մակնիշի կցորդով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ ավտոմեքենայի բաքից առկա է վառելիքի արտահոսք։
Հրշեջ-փրկարարները հերթապահել են մինչ վերամբարձ կռունկի օգնությամբ բեռնատարի ուղղումը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։