|
Փոխարժեքներ
30 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.78 |
| EUR | ⚊ | € 434.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.9378 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 137.88 |
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2026» զեկույցը։ Ի տարբերություն նախորդ տարվա ցուցանիշի՝ 34-րդ հորիզոնական, Հայաստանը հետընթաց է գրանցել՝ աշխարհի 180 երկրների շարքում զբաղեցնելով 50-րդ հորիզոնականը։ Գրում է «Հետք»-ը:
Ընդ որում, հետընթացը գրանցվել է բոլոր 5 ցուցիչներով՝ Հայաստանի ցուցանիշը դասվել է «խնդրահարույց» կատեգորիայի ներքո։
Ինչպես նշում է իրավապաշտպան կազմակերպությունը, «չնայած Հայաստանն ունի բազմազան մեդիադաշտ, այն բևեռացված է»։ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունն ընդգծում է, որ Հայաստանում ապատեղեկատվության և ատելության խոսքի մակարդակն աննախադեպ է եւ պայմանավորված է «ներքաղաքական լարվածությամբ, երկրի սահմաններին անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրամիության միջև Հայաստանի բարդ իրավիճակով»։
Չնայած ցուցանիշների նվազմանը, Հայաստանը տարածաշրջանում շարունակում է առաջատարը լինել։ Վրաստանը զբաղեցրել է 135-րդ (նահանջելով շուրջ 27 հորիզոնականով), Թուրքիան՝ 163-րդ, Իրանը՝ 177-րդ, իսկ Ադրբեջանը՝ 171-րդ հորիզոնականները։ Ռուսաստանը մեկ հորիզոնականով նահանջել է՝ զբաղեցնելով 172-րդ տեղը, իսկ Միացյալ Նահանգները 57-րդ հորիզոնականից հայտնվել է 64-րդում։
Ինչպես և ակնկալվում էր, մամուլի ազատության ինդեքսում առաջատարը Հյուսիսային և Արևմտյան Եվրոպայի երկրներն են։ Առաջին հորիզոնականում, ինչպես նախորդ տարի, Նորվեգիան է։ Նրան հաջորդում են Նիդերլանդները, Էստոնիան, Դանիան, Շվեդիան և Ֆինլանդիան։ Վերջին հորիզոնականում դարձյալ Էրիթրեան է, որի ցուցանիշներն ավելի ցածր են, քան Հյուսիսային Կորեայինը։
Հիշեցնենք, որ 2024 թվականին Հայաստանը զբաղեցրել էր 49-րդ հորիզոնականը։