|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Հայաստանի իշխանություններն ադրբեջանցիների հետ ձեռք ձեռքի տված պայքարում են Հայ Առաքելական Եկեղեցու և հոգևորականների դեմ։ Սա այլևս անհերքելի իրողություն է, ինչին ականատես ենք լինում գրեթե ամեն Աստծո օր»,- նշում է Տեր Աբգար քահանա Սողոմոնյանը։
Աբգար քահանան շարունակում է. «Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում, հերթական զավեշտն էր՝ հրահրված իշխանությունների կողմից, երբ Վեհափառ հայրապետի այցը և ողջ արարողությունը Հանրային հեռուստաընկերությունը եթեր չհեռարձակեց:
Օրվա զավեշտի վերջին արարը հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքից Վեհափառ Հայրապետի այցը լուսաբանող նյութի հեռացումն էր:
«Խաղաղության մարտիկները» կռվում են սեփական Եկեղեցու դեմ, երբ այդ նույն ժամանակ Ադրբեջանը Արցախում հայկական եկեղեցիներն ու սրբություններն է ոտնակոխ անում:
Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները»։