կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-26 21:38
Արցախ

ՀՐԱՊԱՐԱԿ. Ինչո՞ւ է հայկական բիզնեսը գնում Վրաստան

ՀՐԱՊԱՐԱԿ. Ինչո՞ւ է հայկական բիզնեսը գնում Վրաստան

«Գրանդ հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանն այն հայ գործարարներից է, ով ներդրումներ է կատարել Վրաստանում: Նա Վրաստանում ներդրել է մոտ 2 մլն դոլար` հիմնելով ծխախոտի արտադրություն:

Հարց.- Զուտ որպես գործարար, Ձեզ որտե՞ղ է ավելի ձեռնտու աշխատել` Հայաստանում, թե` Վրաստանում:

 

-Որպես գործարար` կարող եմ ասել, ար այն պետությունում, որը խթանում է տեղական արտադրությունը, էդտեղ էլ ձեռնտու է: Մեր մոտ մի քիչ անհասկանալի տնտեսական քաղաքականություն է մեր կառավարությունը վարում տեղական արտադրողի հանդեպ, նաեւ գյուղտնտեսության համար: Այնպես որ այդ հարցին չեմ կարող ստույգ պատասխանել` որտեղ է ինձ ավելի ձեռնտու: Էն որ Հայաստանում հիմա ձեռնտու չի, դա ակնհայտ է, բայց իհարկե մենք պայքարելու ենք մինչեւ վերջ: Փորձելու ենք պահպանել մեր ստեղծածը, մեր արտադրությունները, թույլ չենք տա, որ ներմուծումը մեզ էլ շուկայից հանի, որովհետեւ արդեն շատ ցայտուն երեւում է այդ քաղաքականության հետեւանքը: Չկա դրամի շրջանառություն, չկա հասարակության մոտ հնարավորություն ապրանք առնելու, այսպիսով նաեւ ներմուծումն է կրճատվելու: Պիտի լինի աշխատատեղ, աշխատավարձ, պիտի ժողովրդի ձեռքը փող լինի, որ բիզնեսը զարգանա! Եթե այդ ամենը չկա, բիզնեսմենի համար այսպես թե այնպես ձեռնտու չի տվյալ պետությունը: