Միասին կարող ենք
կարևոր
421 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-31 11:22
Աշխարհ

Իրանը կրկին հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների անցկացումը

Իրանը կրկին հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների անցկացումը

Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Էսմայիլ Բաղային կրկին հերքել է, որ ԱՄՆ պաշտոնյաների հետ բանակցություններ են ընթանում։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։Բաղայիի խոսքով՝ Իրանը պատերազմի «երեսունմեկ օրվա ընթացքում որևէ բանակցություն չի վարել Ամերիկայի հետ»։

«Տեղի է ունեցել բանակցային հարցման ներկայացում, որին ուղեկցել է Ամերիկայի կողմից առաջարկների շարք, որը մեզ է հասել որոշակի միջնորդների, այդ թվում՝ Պակիստանի միջոցով», – հավելել է նա մարտի 30-ի ուշ երեկոյան հրապարակված հայտարարության մեջ։

«Մեր դիրքորոշումը շատ հստակ է։ Ներկայում, մինչ Ամերիկայի ռազմական ագրեսիան և ներխուժումը շարունակվում են ամբողջ ինտենսիվությամբ, մեր բոլոր ջանքերն ու հնարավորություններն ուղղված են Իրանի էության պաշտպանությանը։Նա նաև նշել է, որ Իրանը չի մոռացել «մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում դիվանագիտությանը երկու անգամ հասցված դավաճանությունը»՝ նկատի ունենալով բանակցությունների ընթացքում 2025 թ. հունիսին և 2026 թ. փետրվարի վերջին Իրանի դեմ սանձազերծված պատերազմը։