կարևոր
304 դիտում, 12 րոպե առաջ - 2026-11-10 21:23
Աշխարհ

ԱՄՆ-ի հետ ոչ մի տեսակի բանակցություն չի տարվում. Իրանը հերքել է ամերիկյան կողմի տարածած լուրերը

ԱՄՆ-ի հետ ոչ մի տեսակի բանակցություն չի տարվում. Իրանը հերքել է ամերիկյան կողմի տարածած լուրերը

Իրանը հերքել է ամերիկյան կողմի տարածած լուրերը, թե Թեհրանի հետ բանակցություններ են վարվում և թե Կատարում իրանական կողմի հետ հանդիպում է տեղի ունեցել։

«Իրանն ԱՄՆ-ի հետ ոչ մի տեսակի բանակցություն չի վարում, Կատարում տեղի ունեցած հանդիպման մասին լուրը կեղծ է»,- Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում  հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային՝ հավելելով, որ անձամբ է հաստատում՝ այս փուլում Միացյալ Նահանգների հետ Իրանը չի բանակցում։

«Իրանի հետ բանակցությունները շարունակելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունները միտված են տնտեսական ճնշումները և նավթի գինը նվազեցնելուն»,- ասել է Ռեզային։