|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազին հայտարարել է.
«Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք ամերիկյան իսթեբլիշմենթի վարքագծում, հոգեբանական պատերազմն է, որն ուղեկցվում է «կա՛մ պատերազմ, կա՛մ բանակցություններ» քաղաքականության պարտադրմամբ՝ ամերիկյան պաշտոնյաների կողմից հակասական ազդանշանների տարածմամբ։
Պարոն Թրամփի վերջին հայտարարությունները և որոշ ամերիկացի պաշտոնյաների անորոշ ակնարկները նրա նամակին, ինչպես նաև դրա լայն տարածումը արևմտյան և տարածաշրջանային լրատվամիջոցներում նպատակ ունեն ստեղծել պատրանքային լավատեսություն, խառնաշփոթ և երկրում ներքին պառակտման մթնոլորտ։
Ամերիկացիները կարծում են, որ կարող են մեզ ներքաշել բանակցությունների մեջ, որոնց ելքը կանխորոշված է, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը չի փակել բոլոր ճանապարհները և պատրաստ է անուղղակի բանակցությունների՝ մյուս կողմի դիրքորոշումը գնահատելու, իր պայմանները հայտարարելու և համապատասխան որոշում կայացնելու համար»։