|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Շուրջ 2000 երեխայի համար նախատեսված ժամանակակից կրթական համալիրի նախագիծը վաղուց պատրաստ է։ Այդ մասին ռեպորտաժ է հրապարակել «Շողակաթ» հեռուստաալիքը;
Պատրաստվել է ճարտարապետական նախագիծը, թե եռաչափ վիզուալիզացիա և անիմացիա: Քաղաքի համար կարևոր այս նախաձեռնությունը կանգ է առել ոչ թե գաղափարի կամ միջոցների բացակայության պատճառով, այլ վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով։ Վերջերս էլ ընդունված օրենսդրական փոփոխություններով՝ եկեղեցուն այլևս հողատարածք չեն տրամադրում:
4500ք/մ տարածքով կենտրոնի մի քանի հարյուր մետրը համընկել է համայնքին պատկանող բայց փաստացի չօգտագործվող տարածքի հետ։ Այն համայնքը նվիրաբերել էր եկեղեցուն, բայց կառավարությունը արգելել է այդ իրավ ունքի պետական գրանցումը, քանի որ Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ ՔՊ-ականները վերջերս օրենք են ընդունել որ Հայ Առաքելական եկեղեցուն այլևս հող չեն տալու։
«Չկառուցված դպրոց, չստեղծված հնարավորություն, և չիրացված ապագա»,- ասվում է ռեպորտաժում։