| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և Կողբ հիմնադրամը նախաձեռնում են դրամահավաք՝ ուղղված Կողբում Թումո կենտրոնի կառուցմանը։
2017-ի հուլիսին Թումոյի և Կողբ հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին գտնվող Կողբ գյուղում մեկնարկեցին Թումոյի` Հայաստանում թվով 5-րդ կենտրոնի՝ Թումո Կողբի շինարարական աշխատանքները։
Թումո Կողբի նախապատրաստական աշխատանքները ծրագրված է ավարտել 2020-ին, ինչից հետո կենտրոնը անվճար հիմունքներով իր դռները կբացի ինչպես Կողբ, այնպես էլ հարևան Բերդավան, Նոյեմբերյան և այլ գյուղերում ու քաղաքներում բնակվող մինչև 1000 պատանիների առջև:
Շինությունը ընդգրկելու է բազմաթիվ հարմարություններ՝ նորագույն տեխնոլոգիաների և դիզայնի ուսուցման, ինչպես նաև ակտիվ ժամանցի համար։ Ուսանողներին հասանելի կլինեն դասընթացների սենյակներ, ինքնուսուցման կայաններ, ձայնագրման ստուդիա, կինոսրահ և մեծ մարզադաշտ:
Թումոն և Կողբ հիմնադրամը` մասնավոր բարերարների և տարբեր ընկերությունների նվիրատվությունների օգնությամբ ապահովել են կենտրոնի բացմանն անհրաժեշտ 4,270,000 ԱՄՆ դոլարից 3,070,000-ը՝ ներառյալ կենտրոնի առաջին 10 տարիների գործառնական ծախսերը։ Այնուամենայնիվ, կենտրոնի կայացման համար անհրաժեշտ է ևս 1,200,000 դոլար, որը հավաքելու համար մենք դիմում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկություն կհայտնեն աջակցել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում բնակվող պատանիների ներուժի առավելագույն զարգացմանը և Թումոյի՝ արդեն աշխարհով տարածված կրթական առաքելությանը։ Մենք սկսում ենք անհրաժեշտ գումարից առաջին 100,000-ի հայթայթման մարտահրավերով։