կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-22 08:31
Քաղաքական

Վարդան Ղուկասյանը փոխանցե՞լ է Գյումրիում «Թումո» կենտրոն բացելու համար խոստացած գումարը. «Ժողովուրդ»

Վարդան Ղուկասյանը փոխանցե՞լ է Գյումրիում «Թումո» կենտրոն բացելու համար խոստացած գումարը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս 2014 թվականի նոյեմբերի 7-ին՝Գյումրիում «Թումո» կենտրոն բացելու համար կազմակերպված հեռուստամարաթոնի ժամանակ, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը խոստացել էր փոխանցել է 30 հազար դոլար: Նա հեռուստամարաթոնի ուղիղ եթերում հայտարարել էր, որ 10 հազար դոլարը փոխանցում է իր աղջկա անունից, 10 հազարը՝ հանգուցյալների անունից, քանի որ նրանք խնդրել են իրեն, իսկ 10 հազարը՝անձամբ իր անունից:

 

«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչու իր խոստումը չի կատարում, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Դա քո ինչ խելքի բանն է, ո՞վ է ասել, որ չի փոխանցվել, աղջիկ ջան, հանգիստ մնա՛, ես ինչ ասել եմ, իմ խոսքի տերն եմ, դու արխային էղի, մենք փոխանցել ենք, որոշակի բան մնացել է, դա էլ կփոխանցենք»: Տեղեկացնենք, որ հեռուստամարաթոնում, ըստ խոստացված նվիրատվությունների արդյունքի, հավաքվել էր 300 հազար դոլար: Այդ գումարով այս տարի Գյումրիում պետք է բացվի «Թումո» կենտրոն, որտեղ պետք է կրթվեն տարեկան 1000 երեխա Գյումրիից և Շիրակի մարզի այլ բնակավայրերից»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։