Միասին կարող ենք
կարևոր
1360 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-22 15:32
Հասարակություն

Ասել, որ զարմացած եմ ու չէի սպասում այսօր Երևանի մետրոպոլիտենում տեղի ունեցածին՝ կնշանակի ստել․ Ասպրամ Կրպեյան

Ասել, որ զարմացած եմ ու չէի սպասում այսօր Երևանի մետրոպոլիտենում տեղի ունեցածին՝ կնշանակի ստել․ Ասպրամ Կրպեյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը գրում է․

«Ասել, որ զարմացած եմ ու չէի սպասում այսօր Երևանի մետրոպոլիտենում տեղի ունեցածին՝ կնշանակի ստել

Ի վերջո սա այն նույն մարդն է, որ նույն ոգևորությամբ ու վճռականությամբ 2020 թվականի մարտի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի բուկլետներ էր բաժանում նույն տեղում:

Դե, իսկ բուկլետն անձնագրի տեսք ուներ, որի վրա պատկերված էր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միասնական ուրվագիծը՝ «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր» վերտառությամբ:

Վեց տարի անց նույն մարդն արդեն իր քաղաքական որոշումների հետևանքով խեղված Հայաստանի Հանրապետության քարտեզի ուրվագիծն է բաժանում ու Արցախի կորստի համար հանիրավի հանդիմանում 1993 թվականին զոհված, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, լեգենդար հրամանատար Մերուժան Մոսիյանի դստերը՝ իմ սիրելի՜ համակուրսեցի Արմինե Մոսիյանին։

Հ. Գ. Արմինե խտտումում։ Կներես վեր ստիպված ըս իլալ ստի ապրումներավ անց կենաս»։