|
Փոխարժեքներ
12 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.15 |
| EUR | ⚊ | € 445.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8406 |
| GBP | ⚊ | £ 513.33 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ պատրաստ է առաջարկել նոր պատժամիջոցներ Իրանի դեմ։
Եվրամիությունը, ինչպես պնդել է Կալասը, արդեն սահմանել է հեռագնա պատժամիջոցներ Իրանի դեմ, մասնավորապես, նրանց դեմ, ովքեր պատասխանատվություն են կրում մարդու իրավունքների խախտումների, միջուկային ծրագրի ընդլայնման և Թեհրանի կողմից Ուկրաինայում ռուսական կողմի ռազմական գործողությունների աջակցության համար։ «Եվ ես պատրաստ եմ առաջարկելու լրացուցիչ պատժամիջոցներ՝ ի պատասխան ցուցարարների դաժան ճնշման», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարել է նա Die Welt թերթին։ Քաղաքական գործիչը հավելել է, որ Իրանում տեղի են ունենում վերջին տարիների ընթացքում խոշորագույն ցույցեր։
Ըստ DPA լրատվական գործակալության տեղեկատվության՝ սկզբում, հավանաբար, միջոցներ կձեռնարկվեն նրանց դեմ, ովքեր պատասխանատվություն են կրում ցուցարարների նկատմամբ գործողությունների համար, այդ թվում, հնարավոր է, նախարարների դեմ։ Նրանց նկատմամբ սահմանափակումները կարող են ներառել ԵՄ երկրներ ուղևորութկունների արգելք և ակտիվների սառեցում։