|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հանդիպում է ունեցել եվրոդիպլոմատիայի ղեկավար Կալլասի հետ: Քննարկվել են Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:
Հաղորդվում է, թե հիմնական ուշադրությունը դարձվել է քաղաքական երկխոսության ամրապնդմանը, տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև փոխգործակցության ակտիվացմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան և տրանսպորտը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ և քննարկել Երևանի և Բաքվի միջև շարունակվող խաղաղ գործընթացը: