|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ-ը վերջնականապես կդադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումն ու կվերանայի իր անդամակցությունը, եթե 30 օրում ԱՀԿ-ն չերաշխավորի բարեփոխումների անցկացում, որոնք պահանջում է Վաշինգտոնը. այս մասին նշվում է ԱՀԿ տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսին հղված Թրամփի նամակում, որը հրապարակվել է Twitter-ում։
Թրամփը, մասնավորապես, նշել է՝ չի կարող թույլ տալ հարկատուներին շարունակել ֆինանսավորել կազմակերպությանը, որն իր ներկայիս վիճակում ակնհայտորեն չի ծառայում ԱՄՆ-ի շահերին։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահն ԱՀԿ-ից պահանջել է ապացուցել իր անկախությունը Չինաստանից։ Նամակում հստակեցվում է, որ կազմակերպությունը սխալ քայլեր է ձեռնարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում, ինչը հանգեցրել է վարակի զանգվածային տարածման։