Միասին կարող ենք
կարևոր
691 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-18 15:30
Աշխարհ

Ռուսաստանը դատապարտում է Իրանի ղեկավարների սպանությունները. Պեսկով

Ռուսաստանը դատապարտում է Իրանի ղեկավարների սպանությունները. Պեսկով

Ռուսաստանը դատապարտում է Իրանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների սպանությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով նախօրեին Իրանի  Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը։

«Մենք, անկասկած, խստորեն դատապարտում ենք ինքնիշխան և անկախ Իրանի, ինչպես նաև այլ երկրների ղեկավարության ներկայացուցիչների առողջությանը վնաս հասցնելուն կամ առավել ևս սպանությանն ու ոչնչացմանն ուղղված գործողությունները», - հայտարարել է Կրեմլի խոսնակը։