|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Խորթ մայրը շուրջ 1,5 ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային։ Sputnik Արմենիային ՀՀ դատախազությունը մանրամասներ է հայտնել Երևանում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։
Արաբկիր վարչական շրջանում 1 տարեկան երեխայի նկատմամբ կինը հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրել է ֆիզիկական ներգործություն, ֆիզիկական ուժեղ ցավ պատճառել։
Այս, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ կետով և 44-155-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 3-րդ կետով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու: