|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Հայ առաքելական սուրբ եկեղեցու վիրահայոց թեմը իր խորին ցավակցությունն է հայտնում Վրաց ուղղափառ եկեղեցուն, վրաց ժողովրդին, Վրաստանի ողջ բնակչությանը Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի մահվան կապակցությամբ», - ասվում է Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի ցավակցական ուղերձում։
Կիրակոս Դավթյանը հրապարակած ցավակցական ուղերձում ասվում է, որ Իլյա II-ի անունը հավերժ կմնա որպես ազգի հոգևոր հայր և վրաց ժողովրդի փրկության խորհրդանիշ։
«Կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի ողջ կյանքը, նրա նվիրվածությունը եկեղեցուն, հոգևոր ծառայությանը, իր ժողովրդին և ողջ մարդկությանն անջնջելիորեն գրված է հոգևոր պատմության էջերում։ Նրա անունը հավերժ կմնա որպես ազգի հոգևոր հայր և վրաց ժողովրդի փրկության խորհրդանիշ։ Վրաստանի հայոց թեմը՝ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի գլխավորությամբ, աղոթում է Աստծուն, որ Նա հանգուցյալի հոգուն պարգևի Իր երկնային լույսը», - ասվում է ցավակցական ուղերձում։