Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց, ուր այսօր քննվում էր սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, «Մարտի 1»-ի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ Դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքները, զուգահեռաբար անցկացվում էին բողոքի ակցիաներ` ի պաշտպանություն և ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի: Երկու ճամբարների միջև բախման միջադեպեր գրանցվեցին: Ընդդեմ Քոչարյանի բողոքի ակցիա իրականացնողերի կողմից շիշ նետվեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ուղղությամբ, որից հետո իրավիճակը դատարանի բակում սրվեց։ Ցուցարարների միջեւ բախումը կանխեցին ոստիկանները, և ցուցարարներից երկուսին բերման ենթարկեցին ոստիկանության բաժին՝ շիշ նետելու և ոստիկանների օրինական պահանջը չկատարելու մեղադրանքով:
Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանն անդրադարձավ մարտի 1-ի գործով իր հորն ուղղված մեղադրանքներին: Նրա համոզմամբ` մեղադրող մարդիկ մոլորված են, կամ էլ նրանց մոլորեցրել են:
«Առաջին շահագրգռված մարդիկ մենք ենք, որ սպանությունները բացահայտվեն: Շատ ցավալի է, որ ինչ-որ շրջանակներ այդ ամենը փորձում են մեզ հետ կապել: Ամենից լավ բանն այն կլինի, որ գործը բացահայտվի»,- ասաց նա: Պատասխանելով այն հարցին, թե որտեղից իրենց ընտանիքին նման հարստություն, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Բերեք փաստեր, և կոչ եմ անում գործեր հարուցեն, եթե կան կասկածներ: Եկեք այսպես պայմանավորվենք, միլիարդավոր դոլարները գտեք, բոլորովս կիսվում ենք»: