կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-15 04:19
Առանց Կատեգորիա

Մոսկվայում շարունակվում են ոչ սլավոնական արտաքինով մարդկանց սպանությունները

Մոսկվայում շարունակվում են ոչ սլավոնական արտաքինով մարդկանց սպանությունները

Մոսկվայում շարունակվում է ոչ սլավոնական արտաքինով անձանց սպանությունները։ Երեկ Մոսկվայի հարավում հայտնաբերվել է ծագումով ասիացի մի մարդու մարմին՝ դանակի վնասվածքներով եւ ոտքերի այրվածքներով։

 

Քաղաքի իրավապահ մարմինները Интерфакс-ին հայտնել են, որ մոտ 50-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերել են երեկ։ Ոստիկանության աշխատակիցները փորձում են հաստատել մահացածի ինքնությունը։ Ըստ լրատվամիջոցների, իրավապահները չեն շտապում հետաքննել նման սպանությունները։

 

Հիշեցնենք, որ ոչ սլավոնական արտաքինով մարդկանց վրա հարձակումների թիվը Մոսկվայում կտրուկ աճել է ֆուտբոլային երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանությունից հետո։ Խիստ անհանգստացաց դեպքերի նման զարգացումից Ռուսաստանում հաստատված կովկասյան եւ կենտրոնասիական հանրապետությունների հազարավոր ներկայացուցիչներ վաղը՝ դեկտեմբերի 15-ին Մոսկվայի Մանեժնայա հրապարակում պատրաստվում են բողոքի չարտոնված ցույցի: