Միասին կարող ենք
կարևոր
379 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-18 16:37
Աշխարհ

Լիբանանի տարբեր շրջաններում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվն աճել է

Լիբանանի տարբեր շրջաններում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվն աճել է

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Իսրայելի կողմից մարտի 18-ի լուսաբացին մայրաքաղաք Բեյրութի երկու շրջանների վրա իրականացված ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, իսկ վիրավորներինը՝ 27-ի։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Լիբանանի նախագահի խոսնակը հայտնել է, որ նախագահ Ջոզեֆ Աունի նախագահությամբ անցկացված անվտանգության խորհրդակցության ընթացքում քննարկվել է ազգային անվտանգության ոլորտում զարգացումները, այդ թվում՝ զոհերի և տեղահանված բնակիչների թվի աճը։

Լիբանանի ներքին գործերի նախարար Ահմադ ալ-Հաջջարը դատապարտել է Իսրայելի կողմից երկրում շարունակվող հարձակումները, այդ թվում՝ քաղաքացիական պաշտպանության աշխատակիցների վրա հարվածները, ինչը, նրա խոսքով, միջազգային իրավունքի խախտում է։

Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ «Հեզբոլլահ»-ի դեմ նոր մարտերի սկսվելուց ի վեր Իսրայելի հարվածներից զոհվել է շուրջ 900 մարդ, վիրավորվել է ավելի քան  2000 մարդ։