|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը հրապարակեց «Հայկական մտքաչափ» խորագրով սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։
«Հայկական մտքաչափը» «Հայկական նախագիծ» կազմակերպության ծրագրերից է, որը նպատակ ունի հասարակական կարծիքի քանակական չափման և որակական անդրադարձի միջոցով պարզել հայաստանյան հասարակության սոցիալ-կենցաղային և հասարակական-քաղաքական ընկալումները և մտածողության միտումները։
Կազմակերպությունը բազմահազար քաղաքացիների շրջանում հարցում անցկացնելիս տարբեր հարցեր է ներառել, այդ թվում՝ ընտրությունների մասնակցության, այս կամ այն քաղաքական ուժին նախապատվություն տալուն վերաբերող։