Միասին կարող ենք
կարևոր
694 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-06 10:29
Քաղաքական

Իշխանությունները վարչական ռեսուրսն օգտագործում են հոգևորականության դեմ. Արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյան

Իշխանությունները վարչական ռեսուրսն օգտագործում են հոգևորականության դեմ. Արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյան

Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ճնշումները շարունակվում են՝ սպառնալով հայկական ինքնության հիմքերին։ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում բացահայտել է իշխանությունների գործելաոճը. ըստ նրա՝ վարչապետի թիմն օգտագործում է ողջ վարչական ռեսուրսը՝ հոգևորականությանը վարկաբեկելու համար՝ դիմելով զրպարտության և բացահայտ ստի։

Արքեպիսկոպոսը հիշեցրել է, որ Եկեղեցին արտակուսակցական ինստիտուտ է, և նրա կարգավիճակը ամրագրված է Սահմանադրության 17-րդ և 18-րդ հոդվածներով, որոնք երաշխավորում են եկեղեցու տարանջատումը պետությունից։ Սակայն իշխանությունները, անտեսելով սահմանադրական նորմերը, շարունակում են ճնշումները։

Այս ֆոնին Ազգային ժողովն ընդունել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ, որոնք արգելում են Հայ Առաքելական Եկեղեցուն կրոնական հուշարձանները երրորդ անձանց վաճառել կամ փոխանցել առանց կառավարության համաձայնության։ Դիտորդները սա գնահատում են որպես եկեղեցական գույքի բռնագրավման նախապատրաստական քայլ։