|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար և «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանությունը մարդկության դեմ ուղղված արարք է։ Այդ մասին հայտարարել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
«Նրա մահը մեծ կորուստ է հայ համայնքի, հայ ժողովրդի և Սարգսյանների ընտանիքի համար։ Նա բարեպաշտ հավատացյալ էր, ընտանեկան ավանդական քրիստոնեական արժեքների պահապան։ Նրա մահը սարսափելի ողբերգություն է։ Սա անընդունելի և աններելի արարք է՝ ուղղված մարդկության դեմ։
Արմեն Սարգսյանը մեծ ներդրում է ունեցել ռուս–հայկական հարաբերությունների ամրապնդման գործում, ինչպես նաև աջակցել է Դոնբաս ուղարկվող մարդասիրական օգնությանը»,- ասել է Եզրաս արքեպիսկոպոսը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը ստացած վերքերից մահացել է հիվանդանոցում: