Միասին կարող ենք
կարևոր
796 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-03 12:46
Քաղաքական

ՀՀ-ն իր քաղաքացիներին չի վերադարձնում պետբյուջեի հաշվին․ բոլոր ծախսերը դրվում են հենց քաղաքացիների ուսերին․ Գրիգորյան

ՀՀ-ն իր քաղաքացիներին չի վերադարձնում պետբյուջեի հաշվին․ բոլոր ծախսերը դրվում են հենց քաղաքացիների ուսերին․ Գրիգորյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Հովիկ Գրիգորյանը գրում է․

«Տարածաշրջանում ռազմական լարվածությունից հետո ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարվում է, թե «աշխատանքներ են իրականացվում» Հայաստան վերադարձ կազմակերպելու ուղղությամբ։ Սակայն իրականությունը մեկ այլ է․ ՀՀ պետությունը իր քաղաքացիներին չի վերադարձնում պետբյուջեի հաշվին։ Բոլոր ծախսերը դրվում են հենց քաղաքացիների ուսերին։

Մեկ ավիատոմսի արժեքն արդեն հասել է շուրջ 1100 եվրոյի, ընդ որում՝ գինը շարունակաբար աճում է։

Այսինքն՝ ճգնաժամային իրավիճակում հայտնված մարդուն առաջարկվում է պարզապես վճարել և լուռ վերադառնալ։

Բայց սա դեռ ամենը չէ։

Առաջարկվում է Հայաստան վերադառնալ Օմանի տարածքով։

Դրա համար ՀՀ քաղաքացիները պետք է իրենց հաշվին հասնեն Մասկատ՝

Դուբայից կամ Աբու Դաբիից մոտ 6 ժամ ավտոմեքենայով ճանապարհ, շուրջ 450 կմ։

Մոտավոր լրացուցիչ ծախսերը տրանսպորտային ծառայությունից օգտվելու դեպքում՝ 80–150 եվրո մեկ անձի համար։

Այսպիսով, մեկ քաղաքացու վերադարձը կարող է կազմել 1200–1300 եվրո և ավելի։

Այս ամենը՝ այն դեպքում, երբ մարդիկ հայտնվել են չնախատեսված իրավիճակում, չեղարկված թռիչքների և տարածաշրջանային լարվածության պայմաններում։

Մինչդեռ նույն ժամանակահատվածում տարածաշրջանում ռազմական սրացումից հետո, մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին վերադարձնում են պետության հաշվին։

Այդ երկրների թվում են՝

• Միացյալ Նահանգներ

• Գերմանիա

• Ֆրանսիա

• Իտալիա

• Հնդկաստան

• Չինաստան

Այս երկրներում պետությունը ճգնաժամի պահին կանգնում է իր քաղաքացու կողքին։

Մեզ մոտ՝ քաղաքացին կանգնում է վճարման հերթում։

Հարցը պարզ է․

պետությունն ի՞նչ պատասխանատվություն է կրում իր քաղաքացիների անվտանգության և վերադարձի համար, եթե ամեն ինչ կրկին մնում է անհատի գրպանի վրա։

Քաղաքացիները սպասում են ոչ թե հայտարարությունների, այլ իրական աջակցության»։