կարևոր
3667 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-12 11:08
Քաղաքական

Պետբյուջեի հաշվին ճամփորդողը. ի՞նչ ունեցվածք ունի Ծովինար Վարդանյանը. «Ժողովուրդ»

Պետբյուջեի հաշվին ճամփորդողը. ի՞նչ ունեցվածք ունի Ծովինար Վարդանյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտարարագիր է ներկայացրել, որի համաձայն՝ նա հանդիսանում է 2010 թվականին Արաբկիր վարչական շրջանում ձեռք բերված բնակարանի միանձնյա սեփականատերը։
Ըստ այդ նույն հայտարարագրի՝ նա շարժական գույք չունի։

Ծովինար Վարդանյանը «Հայէկոնոմբանկ»-ից փոխառություն ունի ստացած՝ 31 մլն 560 հազար դրամի չափով։ Վարկի տարեկան տոկոսադրույքը 10.5 տոկոս է։ Տարվա վերջին հայտարարագրի համաձայն՝ նա իր բանկային հաշիվներին ունեցել է 288 հազար 199 դրամ, իսկ որպես կանխիկ դրամ առհասարակ գումար չի հայտարարագրել։

Մեկ տարվա ընթացքում պատգամավորը 37 մլն դրամ եկամուտ է ունեցել, որից 7 մլն 896 հազար դրամը նրա պատգամավորական աշխատավարձն էր, իսկ 29 մլն 300 հազար դրամն էլ նրա վարկն է։ Նրա միակ ծախսը 3 մլն դրամն է եղել, որը վարկի մարման ծախսն է եղել։

Փաստորեն, նրա բոլոր ճամփորդությունները պետբյուջեի հաշվին են եղել. համենայնդեպս, պատգամավորը այդ մասին չի հայտարարագրել ոչինչ։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում