|
Փոխարժեքներ
28 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մոտ չորս ժամ անդադար Իրանը հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցնում Իսրայելին և Պարսից ծոցի տարածաշրջանի ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Ամենայն հավանականությամբ, սա նոր իրանական մարտավարություն է, որն այս պահին անակնկալի է բերել պատերազմ սանձազերծած կողմերին, որոնք կարծես միայն պատրաստ էին «հարված-դադար-պատասխան» արդեն ծանոթ սցենարին, մինչդեռ պատասխանը շարունակական է։
Իրանական ԶՈւ-ի ներկայացուցիչները պնդում են, որ այս մարտավարությունը պահպանվելու է առնվազն առաջիկա ժամերին։
Միայն Իրանի ռազմական կարողություններին քաջածանոթ փորձագետները կարող են վերլուծել, թե ինչպիսին են իրանական հրթիռների և ԱԹՍ-ների պաշարները և դրանց համալրման ռեսուրսը, սակայն փաստն այն է, որ Իրանի պատասխանն առայժմ չի դադարում։