|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետում՝ ռուս-վրացական սահմանը հատելու համար, առնվազն 1,9 հազար բեռնատար է կուտակվել: Այս մասին երեքշաբթի հայտնել է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով հանրապետության ղեկավարի և կառավարության մամուլի ծառայությանը:
«Հանրապետության տարածքում ներկայումս «Վերին Լարս» անցակետով պետական սահմանը հատելու իրենց հերթին սպասում է 1980 միավոր ծանրաքարշ մեքենա, իսկ էլեկտրոնային հերթում գրանցված է 1879 մեքենա», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունից հավելել են, որ Ռազմավիրական ճանապարհով և Անդրկովկասյան մայրուղով տրանսպորտի շարժն այս պահին սահմանափակ չէ:
Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը կապում է Ռուսաստանը Վրաստանի և Հայաստանի հետ: