կարևոր
922 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-22 15:57
Հասարակություն

Փաշինյանի ներկայությամբ Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում հնչել է Վեհափառի անունը

Փաշինյանի ներկայությամբ Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում հնչել է Վեհափառի անունը

Նիկոլ Փաշինյանն այսօր պատարագի է մասնակցել Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում, որի ժամանակ   հնչել է Վեհափառի անունը։

Այսօր Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում տեղի է ունեցել Արտաքսման կիրակի օրվա պատարագ։ Հավատավոր ժողովուրդը անակնկալի է եկել, երբ պատարագի ընթացքում ներս են մտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները, որից հետո եկեղեցի են մտել  Փաշինյանն ու մի քանի պաշտոնյաներ։ Պատարագի ընթացքում, սակայն, Վեհափառի անունը չի զեղչվել։ Երգչախումբն էլ լիարժեք կատարել է իր գործը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Սևանի բնակիչ Մելիք Ներսիսյանը։

«Հետաքրքիր իրավիճակ էր, եկեղեցում հավատավոր ժողովը նստած էր, կային, իհարկե նաև անծանոթ մարդիկ, բայց շատ գրագետ ձևով գնաց պատարագը, փառք ու պատիվ մեր Տեր Ստեփանոս Ինքնաթևոսյանին, նա բացարձակ չզեղչեց կաթողիկոսի անունը, թեև այս շրջանում պահոցների վարագույրները փակ են եկեղեցու, բայց ես լավ գիտեմ Տեր Ստեփանոսին, նա միևնույն է լիարժեք էր կատարելու պատարագը, կաթողիկոսի անունը տվեց, հավատավոր ժողովուրդը հետը երգեցին։ Նույնիսկ հավատավոր մի երիտասարդ էլ ունեինք՝ իր ծննդյան օրն էր։ Տեր Ստեփանոսը հենց Փաշինյանի ներկայությամբ հայտարարեց, որ մեր հավատավոր երիտասարդներից մեկի ծննդյան օրն է և երգչախումբին խնդրեց ևս մեկ անգամ երգել երիտասարդի պատվին։ Երգչախումբը կատարեց և Փաշինյանը գնաց։

Ես շատ մարդ չտեսա, որ իր հետ լիներ եկած, դե վարչական լծակով ինչ-որ մարդիկ կային, ոստիկանությունը իր ծառայությունն էր անում, մի քանի գերատեսչություններից կային՝ Էլցանցի փոխտնօրեն, բաժնի պետ, Սոցապ բաժնի պետ։ Ինքներս էլ որպես Սևանի բնակիչ ընկերական հարաբերություններ ունենք, այնպես չէ, որ իրենց հետ մենք խնդիր ունենք։ Ես էլ որպես տեղական վարչական կառույցի անդամ եմ՝ առանձնապես չեն կարող ազդել կանոնների վրա։ Նախ անակնկալ էր, շատերը չգիտեին, որ գալու է Փաշինյանը, բայց պատարագը ընթացավ ինչպես հարկն է, իրենք, Փաշինյանի հետ եկածները, լուռ էին։ Ապաշխարության մաս էլ այս շրջանում չկա, հաղորդություն չենք ստանում, պահքի շրջան է,վարագույրը փակ է եկեղեցիներում, ավետարանը ընթերցվել է, սաղմոսներ, Մաթևոսի ավետարան, Հովհաննեսի ավետարան», - ասաց նա։

Աղբյուրը՝  Փաստինֆո