Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Նոյեմբերի 5-ին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում Ս. Հրեշտակապետաց տոնինմ Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի է ունեցել Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու օծման արարողությունը:
Մայր Աթոռի մամլո դիվանից yerkir.am-ին հայտնեցին, որ եկեղեցու հիմնարկեքը կատարվել է դեռեւս 2007 թ.-ի սեպտեմբերի 10-ին, 2011թ. օգոստոսի 23-ին օծվել են եկեղեցու խաչերը, իսկ եկեղեցու նավակատիքը կատարվել էր նոյեմբերի 4-ի երեկոյան:
Արարողությանը մասնակցել են Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդները եւ թեմական պատվիրակները, Մայր Աթոռի բարերարները, Մայր Աթոռի միաբանները եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ուսանողները:
Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հարեւանությամբ կառուցված Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու բարերարն է «Հորիզոն 95» շինարարական ընկերության տնօրեն Գագիկ Գալստյանը, նախագծողը` անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանը:
Եկեղեցու օծումը կատարել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:
Օծումից հետո եկեղեցու բարերար Գագիկ Գալստյանին շնորհվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվո բարձրագույն` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը: