|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տարբեր երկրներից ժամանած Հայ Յեղափոխական Դաշնակցության ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ներկաներին ազգանվեր իրագործումների առնչությամբ՝ պատգամելով շարունակել ջանքեր գործադրել հայրենիքի զորացման, ազգի զավակների արժանապատիվ ու ապահով կյանքի կերտման և մերօրյա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ազգային-եկեղեցական կյանքը հուզող խնդիրներին, իշխանության կողմից իրականացվող հակաեկեղեցական գործողություններին, ինչը խաթարում է եկեղեցականների բնականոն առաքելությունը և հավտացյալների հոգևոր կյանքը։
Նորին Սրբությունը հաստատեց, որ հակառակ բոլոր դժվարությունների Եկեղեցին և հոգևոր դասն անշեղորեն շարունակելու են իրենց հոգեփրկչական ու ազգապահպան առաքելությունը` ի նպաստ հայոց կյանքի պայծառության և բարօրության:
Պատվիրակության անդամներն իրենց զորակցությունը հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին՝ կարևորելով Հայոց Եկեղեցու դարավոր ավանդն ու առաքելությունը հայոց պետականության զորացման և ազգային ինքնության պահպանման գործում»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: