կարևոր
2989 դիտում, 23 ժամ առաջ - 2025-06-12 16:18
Հասարակություն

Կոտայքի թեմի հոգևոր դասը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Կոտայքի թեմի հոգևոր դասը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Կոտայքի թեմի հոգևորականաց դասը զորակցություն է հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

«Տերն իմ լույսն է և իմ կյանքը. ես ումի՞ց պիտի վախենամ,

Տերն իմ կյանքի ապավենն է. ես ումի՞ց պիտի դողամ։

Սաղմ. 26.1

Հայ Առաքելական եկեղեցին, Կոտայքի թեմի հոգևորականաց դասը ի դեմս թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանի, ինչպես նաև թեմի հավատավոր ժողովուրդն իրենց զորակցությունն են հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Ամէն։

Ամեն հայի սրտից բխած,

Լսիր այս ձայն, ով Աստված.

Երկար կյանք տուր Հայրապետին,

Երկար օրեր Հայոց Հոր.

Տեր, անսասան պահիր դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։