կարևոր
397 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-18 13:28
Աշխարհ

Չինաստանը և Միացյալ Նահանգները համագործակցության են ձգտում

Չինաստանը և Միացյալ Նահանգները համագործակցության են ձգտում

Չինաստանի և ԱՄՆ-ի ժողովուրդների ձգտումն՝ ունենալ միմյանց հետ փոխանակումներ ու համագործակցություն, անփոփոխ կմնա՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանան երկկողմ հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ԱՄՆ-ի Այովայի նահանգի իր բարեկամներին հղած ուղերձում։

«ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների հույսը ժողովուրդներն են», - գրել է նա՝ ի պատասխան չինական Նոր տարվա առթիվ այովացի գործարար Լուկա Բերոնի շնորհավորանքի։

Սի Ծինփինը նաև հույս է հայտնել, որ Այովա նահանգի իր բարեկամները կշարունակեն նպաստել երկու ժողովուրդների և երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը և ավելի մեծ ներդրում ունենալ չին-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում։

Ապրիլին սպասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Չինաստան, որից հետո՝ տարվա վերջում, Թրամփի խոսքով, Սի Ծինփինը կայցելի ԱՄՆ։