կարևոր
331 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-17 22:46
Հասարակություն

Մեզ թույլ չեն տալիս պարգևատրել Հայաստանի լավագույն ուսանողներին․ Գոհար Ղումաշյան

Մեզ թույլ չեն տալիս պարգևատրել Հայաստանի լավագույն ուսանողներին․ Գոհար Ղումաշյան

Մեզ թույլ չեն տալիս պարգևատրել Հայաստանի լավագույն ուսանողներին։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։

«Ինչպես հայտնել ենք՝ 2025 թվականի ավարտին Սարգիս Կարապետյան հիմնադրամը հայտարարել էր  Հայաստանի 100 լավագույն ուսանող խորագրով մրցույթը։

Ստացել ենք ավելի քան  7,000 դիմում, մասնագիտական հանձնախումբը արդեն սահմանել էր նաև մրցույթի արդյունքները ամփոփելու ձևաչափը, սակայն 2026թ․ փետրվարի 6-ին ՀՀ նախագահը ստորագրել է ԱԺ հերթական ընտրություններ անցկացնելու հրամանագիրը։ Ըստ այդմ՝ ուժի մեջ են մտել նաեւ այնպիսի կարգավորումները, որոնք  թույլ չեն տալիս հիմնադրամին իրականացնել մրցույթի ամփոփումը մինչև ընտրությունների ավարտը։

Դուք, իհարկե, կհարցնեք, թե արդյո՞ք մենք չգիտեինք, որ նման հրամանագիր է ստորագրվելու։ Իհարկե գիտեինք, բայց այս անգամ այդ հրամանագիրը ստորագրվել է մեկ ամիս ավելի շուտ, քան անցյալ անգամվա ընտրություններին։

Սիրելի ուսանողներ, մենք վստահեցնում ենք ձեզ, որ ընտրություններից հետո, անկախ ընտրությունների արդյունքներից, կհասցնենք ավարտին մեր ծրագիրը, և դուք կստանաք ձեր արժանի պարգևները»,- ասել է Ղումաշյանը: